1588 դիտում
22:48 02-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերություն նախագահ Րաֆֆի Մեգերյանի հրավերով այսօր այցելել է ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահի և գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեններ Լեոնիդ Անդրիասյանի և Կարեն Այվազյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ձեռագործ գորգերի արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները, գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծվելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է նաև ընկերության ընդարձակ թանգարան ցուցասրահում, որտեղ ներկայացված են ինչպես հին հայկական գորգեր, այնպես էլ «Մեգերյան կարպետ»-ի արտադրած արդեն ժամանակակից գորգերը: Նշվել է, որ գործարանն ու թանգարան-ցուցասրահը ներառված են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների տուր-փաթեթներում և մեծ հետաքրքրություն են վայելում Երևան այցելող սբոսաշրջիկների շրջանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը: Բացի այդ, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները միշտ բաց և պատրաստակամ են ներդրողների հետ համագործակցելու և քննարկելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ի բարօրություն Երևանի և մայրաքաղաքի բնակիչների:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
20:15 25-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
1392 դիտում
21:52 19-02-2016
Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
466 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին