211652_close_icon
views-count62109 դիտում article-date 20:59 28-11-2016

Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ առյուծ զինվոր-տղերքի հետ առաջնագիծն անառիկ պահած զինվորը գրում է...

Լրահոսումս անընդհատ հայտնվում են ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված տղերքի պատկերներն ու իրենց մասին պատմող նյութեր...ու ամեն անգամ ինձ ճնշում է այն միտքը, որ մենք արդար չենք, սխալ ենք....սխալ ենք՝ տղերքի ու մեր խղճի առաջ... Մենք ունեցել ենք 100 կամ ավել զոհեր, բայց հիմնականում խոսում, հիշում, գրում, կարդում ենք 5-10 հոգու մասին....ախր էդ ճիշտ չի...մարդիկ նույն գործն են արել՝ նույն նպատակի համար ու վճարել են նույն գինը....մենք Աբաջյանին, Ադամին, Ուրֆանյանին ու Քյարամին բարձրացրել ենք (թող ներեն ինձ իրենց հոգիներն ու հարազատները, եթե կոպիտ ա հնչում Мушег Саакян։ Իրենք, իհարկե, արժանի են բարձունքի), բայց մյուսներին մոռացության ենք մատնել։ Մենք նշում ենք մեկի ծննդյան օրը, փառաբանում, բազմատեսակ միջոցառումներ կազմակերպում, հարազատներին աջակցություն հայտնում, բայց նույն օրը ծնված ու էլի հերոսի պես ընկած մի ուրիշի մասին համարյա չենք խոսում, ոչ մի բան չենք անում...բա էդ մեկի ծնողը չունի աջակցության կարիք? Ես դեռ մենակ զոհվածների մասին եմ խոսում...բա ողջ մնացածները??? Իրենք հաշիվ չեն??? Այնքան դեպքեր կան էդ օրերից, երբ տղերքն իրենց հերոսին վայել են պահել, բայց ուշադրության չեն արժանացել միայն նրա համար, որ ողջ են մնացել....մենք՝ մեր զինվորներին պաշտողներս ու բոլորից վեր դասողներս կամ ուղղակի տենց ներկայացնողներս ճիշտ ենք մեզ պահում???? չի կարելի սենց, ժողովուրդ... Տղերքը չկան, բայց կան իրենց հարազատները..ու հիմա ամենաշատն իրենց պետք է մեր աջակցությունը (նյութականի մասին չի խոսքը)...պետք է, որ մարդիկ զգան,որ մենք գնահատում ենք իրենց ու իրենց զավակների կատարած գործը... Հ.Գ. ընդհանրապես նպատակ չունեմ նսեմացնելու կամ խամրեցնելու թվարկածս տղերքի անուններն ու գործը։ Ուղղակի ուզում եմ՝ մյուսներին էլ հասցնենք Ադամի, Ռոբի, Ուրֆանյանի բարձունքին՝շարելով կողք-կողքի՝զինվորական կարգով... [b][color=#000000] Արեգ Սարդարյան[/color][/b] [color=#CC0000][b]SHAMSHYAN.com-ը հրապարակել և հրապարակելու է բոլոր առյուծ զինվոր-տղերքի կատարած քաջագործությունները, որոնց շնորհիվ մենք այսօր վայելում ենք կյանքը: [/b][/color]

Նմանատիպ նյութեր