27808 դիտում
08:59 27-11-2016
Տավուշի մարզում վարորդը շրջադարձին հայտնվելով սառույցի վրա՝ կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր հայտնվել թփերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 8։40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում Volkswagen մակնիշի 35 CP 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդը շրջադարձին հայտնվելով սառույցի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր հայտնվել թփերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակների աշխատակիցները ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հատվածում միշտ նմանատիպ պատահարներ են լինում, քանի որ գետից հոսող ջուրը հայտնվում է ճանապարհին, առաջացնում մերկասառույց, ինչից հետո էլ վթարը ապահովված է, ու եթե պատկան մարմինները ցանկություն և բարի կամք դրսևորեն՝ այս խնդիրը կարող են լուծել:
Ի դեպ, գետնի տակով հսկայական ջրատար է անցնում, այսինքը խնդիրը լուծելու համար չնչին միջամտություն է անհրաժեշտ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+