Հին ու լքված ավտոմեքենաներ, որոնք գտնվում են անտառում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 200-ամյա պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։
Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։
18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թվականին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։