211652_close_icon
views-count61660 դիտում article-date 12:15 26-11-2016

Նոր մանրամասներ՝ Շենգավիթում տեղի ունեցած 37-ամյա կնոջ սպանությունից. կասկածյալը հայտարարել է, որ սպանել է խանդի հողի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շենգավիթ վարչական շրջանում Ա. Մաղաքյանի սպանության փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի քննչական բաժնի հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքներ կատարելով՝ կարողացել են համոզել, որպեսզի սպանություն կատարող կասկածյալը մեղայականով ներկայանա ոստիկանության Շենգավիթի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ տան բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանն է, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հայտնել է, որ դանակով հարվածել է Ա. Մաղաքյանին խանդի հողի վրա իրար միջև ծագած վիճաբանության ժամանակ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Քննիչ Ս. Ավագյանի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/25/102280/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել էին նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։ Տեղում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Սերոժ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր