2381 դիտում
11:28 25-11-2016
Եթե ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան. Արամ Աբրահամյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ քաղաքական գործիչն ասում է, որ տվյալ պետական գերատեսչությունում կա 100 ավտոմեքենա և ամեն մեկն արժե 200 հազար դոլար, դա պետք է ընկալել ոչ թե ուղիղ, այլ մետաֆորիկ իմաստով: Այսինքն՝ «նախարարությունն ունի բազմաթիվ շքեղ մեքենաներ, որոնց անհրաժեշտությունն իրականում չկա», ինչը շատ հավանական է: Թե իրականում որքան մեքենա կա այս կամ այն նախարարության կամ, ասենք, Կենտրոնական բանկի բալանսում, և ինչին են դրանք ծառայում՝ հայտնի չէ: Այդ տեղեկությունը պետք է դնել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքում՝ այդպիսով խոսակցությունն ավելի առարկայական կդառնա:
Ես հասկանում եմ մարդկանց ցանկությունը որևէ՝ ընկերական, ընտանեկան, ֆեյսբուքյան, թե քաղաքական լսարանի առջև որևէ վատ բան ասելու: Որովհետև եթե ես ասեմ՝ «ինչ հրաշալի աշուն է», ապա դա «հետաքրքիր» խոսակցության խթան չի դառնա:
Բայց եթե ես ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան և կսկսեն ակտիվորեն միջամտել խոսակցությանը՝ «բա այսինչը», «բա այնինչը», «էն օրը ինտերնետում այսինչն եմ կարդացել», «բա իմացար՝ էն օրը բաջանաղս ասում էր…»:
Եվ այս խոսակցության շուրջ մարդիկ հրաշալի ժամանակ կանցկացնեն: Նման գողտրիկ, ջերմ մթնոլորտ ստեղծելու համար պետք է պարզապես որևէ հայտնի դեմքի մասին որևէ վատ բան ասել: Բայց իրականում այնքան բան կա ասելու, որ հնարելու կարիք բացարձակապես չկա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
20:53 13-10-2022
Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը