45817 դիտում
10:04 25-11-2016
Ազատամարտիկ Արմեն Մարգարյանը մարտահրավեր է ուղարկում հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան ազատամարտի մասնակից Արմեն Մարգարյանը մասնակցել է պատերազմին 13 տարեկանից: Պատմում է, որ իր դասընկերոջ հետ փախչելով Ջերմուկ քաղաքում գտնվող իրենց դպրոցից՝ 2 անգամ կես ճամփից «բռնվել» է և հետ ճանապարհվել տուն, սակայն 3-րդ փախուստը հաջողվեց և նրանք կարողացան Արցախ աշխարհ հասնելով՝ միանալ Ջերմուկի ջոկատայիններին ու մնալ նրանց հետ մինչև պատերազմի վերջը:
Ազատամարտից հետո երկար տարիներ զբաղվել է բանակաշինությամբ, իսկ հետո՝ մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել, կրկին դարձել զինվորական՝ խաղաղապահ: Այժմ, կրկին թողնելով զինվորական գործը, դարձել է տաքսու վարորդ, իսկ ազատ ժամանակ զբաղվում է ստեղծագործելով՝ բանաստեղծություններ և երգերի բառեր գրելով:
Այսօր Արմենը մի շարք խնդիրների պատճառով հայտնվել է վատ սոցիալական վիճակում. ապրում է վարձակալած բնակարանում և օր ու գիշեր գումար է հայթայթում օրավարձով վերցրած տաքսին վարելով: Սոցիալական խնդիրները, սակայն, չեն ընկճում Ա. Մարգարյանի ֆիդայական ոգին: Նա մասնակցեց նաև արցախյան քառօրյա պատերազմին՝ ավելի քանի 45 օր անցկացնելով Արցախ աշխարհի սահմանամերձ գոտիներում: Այսօր էլ շարունակում է պայքարել իր ստեղծագործություններով, որոնք բազմազան են և հնարավոր չէ դրանք ներկայացնել մեկ տեսանյութով:
Ազատամարտիկին խորը վրդովմունք է պատճառել հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիի վերաբերմունքը մրցույթի մասնակիցներից մեկի՝ Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշե Աղաջանյանի նկատմամբ: Այսօր ազատամարտիկն իր բազմաթիվ բանաստեղծություններով մարտահրավեր է ուղարկում հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիի անդամներին՝ պարզելու, թե իրականում ում ստեղծագործությունն է, որ ծիծաղելի է և ծաղրի արժանի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13364 դիտում
15:01 25-02-2015
Վարչական շրջանների ղեկավարներին ո՞ւր է ուղարկում քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1638 դիտում
22:54 14-03-2016
Քաղաքապետը պարզաբանումներ է պահանջել «Յունիգրաֆ-իքս»-ից
2419 դիտում
17:18 29-08-2018
Թափառող կենդանիների վնասազերծման պայմանագիրը լուծվեց և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն տուգանվեց
Այս բաժնից
355 դիտում
17:36 18-04-2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա
313 դիտում
17:27 18-04-2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
370 դիտում
17:15 18-04-2024
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան