211652_close_icon
views-count3537 դիտում article-date 12:32 24-11-2016

«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջիկա ամիսներին Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։ Նշված ծրագիրն իրականացնում է «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։ Ի դեպ, ներկայացման տիկնիկները պատրաստվել են հենց երեխաների ջանքերով՝ նախապես հայտարարված մրցույթի միջոցով։ Երեխաների կողմից ներկայացվել են հերոսների էսքիզների տարբերակներ, ընտրվել են լավագույնները։ Այնուհետև տիկնիկագործների հետ մասնակցել են տիկնիկների պատրաստման գործընթացին։ Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ տիկնիկային ներկայացումը լինելու է ինտերակտիվ ձևաչափով։ Երեխաները նախ կքննարկեն պիեսը, թեման ու ակտիվ մասնակցություն կունենան ներկայացման ընթացքում: Հանդիսատեսին արվեստի միջոցով կփոխանցվեն հայ ժողովրդի մեծ հաղթանակները՝ Հայկի ճակատամարտից մինչև Շուշի։ Դպրոցականները, ընդրգրկվելով բեմադրության մեջ, ավելի դյուրին կըմբռնեն մատուցվող նյութը։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր