211652_close_icon
views-count9842 դիտում article-date 20:23 23-11-2016

Մխիթարյանը Մանչեսթերում բնակարան է փնտրում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում բնակարան է փնտրում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող դառնալուց հետո հայ ֆուտբոլիստն առ այսօր բնակվում է Մանչեսթերի The Lowry հյուրանոցում: Manchestereveningnews.co.uk պարբերականը նշել է, որ սա վկայում է այն մասին, որ Մխիթարյանը վստահ է թիմում իր հաջողության վրա, չի ընկճվում, թեպետ ՄՅՈւ տեղափոխվելուց ի վեր հիմնական կազմում գրեթե հանդես չի եկել: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը հարմար առիթ է փնտրում, որպեսզի ցույց տա, թե ինչու է Մոուրինյոն իր համար գրեթե 30 մլն ֆունտ ծախսել:

Նմանատիպ նյութեր