2260 դիտում
18:25 22-11-2016
Հայաստանում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների
թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Չինաստանի ռազմական կցորդին փոխանցեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը:
Երկու հաստատությունների միջև համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանի՝ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. Չինաստան կատարած այցի ժամանակ:
Այցի ընթացքում ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդ ավագ գնդապետ Լի Գուանյան կարևորեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացմանը:
[b]ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան[/b]
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1309 դիտում
21:31 14-10-2019
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1431 դիտում
22:25 16-02-2021
Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարան
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am