211652_close_icon
views-count2736 դիտում article-date 13:43 21-11-2016

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում կադրային նշանակումներ են կատարվել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին: Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր