Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Սոչիից ժամանած օդանավում երիտասարդ կին է մահացել
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Սոչիից ժամանած օդանավում երիտասարդ կին է մահացել՝ հանկարծակի սկսած արյունահոսության պատճառով: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
Ինչպես հայտնում է լրատվական միջոցը, Շերեմետևո օդանավին մոտենալուց առաջ օդանավի անձնակազմը տեղեկացրել է համապատասխան ծառայություն և օգնություն խնդրել:
Օդանավի վայրէջքից հետո կնոջը առաջին օգնությունն է ցուցաբերել ժամանած ռեանիմոբիլի բրիգադը, սակայն, չնայած բժիշկների ջանքերին՝ կինը մահացել է: