ՀՀ ազատամարտի մի խումբ մասնակիցների նամակ-առաջարկ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Բաց առաջարկ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ.
Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ԱԶԱՏԱԳՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ բնակարանով ապահովի: Առաջարկում ենք.
Այն Ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք, կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՓՈԹԵԿԱՅԻն ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԻՑ, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով:
Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ իրենց իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:
Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ԱԶԱՏԱՄՐՏԻԿՆԵՐԻՆ դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով:Խ
նդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում:
Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ ՎՃԱՐԵԼ՝ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ նվիրելով: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:
[b]Հարգանքներով՝ ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ[/b]