211652_close_icon
views-count2301 դիտում article-date 20:28 18-11-2016

Կապահովվի պրոբացիայի պետական ծառայության արդյունավետ գործունեությունը

Գործադիրը սահմանել է պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը՝ ապահովելով ծառայության արդյունավետ գործունեությունը: Ընթացակարգը նախատեսում է տեղեկությունը շտեմարան մուտքագրելու ձևը՝ սահմանելով հստակ ժամկետներ և առկա տեղեկությունների օգտագործման դեպքերը: Արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային և թղթային տարբերակով հավաքել և օգտագործել շահառուի անձնական գործի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Մասնավորապես, վերոնշյալ գործառույթները վերապահվում են պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համապատասխան ծառայողներին, ովքեր հաշվառուի անձնական գործը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկությունները մուտքագրում են տվյալների շտեմարան՝ հետևողական լինելով նաև այդ տեղեկությունները թարմացնելու և համալրելու գործընթացին: Կառավարությունը սահմանել է նաև գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները: Կարգավորման նպատակն է՝ տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների և նրանց հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը:

Նմանատիպ նյութեր