211652_close_icon
views-count4465 դիտում article-date 21:49 16-11-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը: «ՀՀ վարչապետի մոտ վերջերս կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ, հանձնարարվել է կազմակերպել ոլորտային քննարկումներ և տալ պարզաբանումներ բարձրացված հարցերին: Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրները, և վերլուծելու, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել դրանց լուծման և ոլորտը բարելավելու համար», - նշել է նախարարը: Այնուհետև թռչնաբույծները ներկայացրել են իրենց հիմնախնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հետաձգման, պետական սուբսիդավորման հարցերը: Քննարկվել են ոլորտին առնչվող այլ խնդիրներ ևս, այդ թվում` տեղական թռչնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցը: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարարը ընդգծել է, որ բարձրացված բոլոր խնդիրները հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր