5138 դիտում
13:32 15-11-2016
Դոնալդ Թրամփի օգնականը կապեր ունի թուրքական լոբբիի հետ. Poltico
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արգելել իր պաշտոնյաներին զբաղվել օտար երկրների լոբբիստական գործունեությամբ, սակայն ազգային անվտանգության հարցերով խորհրդականներից մեկը վճարվում է Թուրքիայի նախագահի մերձավոր դաշնակցի կողմից, գրում է [url=http://www.politico.com/story/2016/11/donald-trump-turkey-lobbying-231354?cmpid=sf]Politico[/url]-ն։
Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլիննը, ով Թրամփի աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով ղեկավարի պաշտոնին է հավակնում, ղեկավարում է խորհրդատվական մի ընկերություն, որը զբաղվում է թուրքական իշխանությունների շահերի լոբբինգով։ Այդ մասին Politico-ին ասել է Ռոբերթ Քելլին՝ ընկերության աշխատակիցներից մեկը;
Վերջինիս խոսքով՝ Inovo BV ընկերությունը հիմնադրել է Քամիլ Էքիմ Ալփթեքինը, ով հանդիսանում է Թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահը։ Ընկերությունը Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի մասնաճյուղն է, իսկ նրա անդամներին ընտրում են Թուրքիայի Մեծ հավաքն ու էկոնոմիկայի նախարարը։
Նշվում է նաև, որ Ալփթեքինը ներգրավված է եղել այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցը կազմակերպելու աշխատանքներին։
Ընկերության հետ թուրքական կառավարության կապի մասին ավելի վաղ գրել էր նաև Daily Caller-ը։
Նշվում է, որ Քելլին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի նախկին գլխավոր խորհրդականն է եղել և այժմ զբաղվելու է Պետդեպի և Պաշտպանության նախարարության լոբբինգի օրինագծերին առնչվող ֆինանսական հարցերով։
«Մենք պատրաստվում ենք իրազեկված պահել նրանց ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականության մասին։ Նրանք ցանկանում են տեղյակ լինել ներկայիս իրավիճակից, նախագահ Օբամայի ու նորընտիր նախագահ Թրամփի միջև անցման փուլից»,-ասել է Քելլին։
Բայց և Քելլին, և Ալփթեքինը հերքել են, որ 2005 թվականին հիմնադրված Inovo-ն որևէ կապ ունի թուրքական կառավարության հետ։
««Ֆլինն ԻՆտել Գրուպը» առևտրային հարաբերությունների մեջ չէ Թուրքիայի հետ և գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլիննի՝ արտաքին հարցերով ու ազգային անվտանգության խնդիրների հարցերով հրապարակային հայտարարությունները ամբողջապես իրենն են։ Ես ընդհանրապես ոչ մի առնչություն չունեմ Թուրքիայի կառավարության վարած քաղաքականության հետ»,-ասված է Քելլիի տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
3806 դիտում
16:08 09-03-2017
Դոնալդ Թրամփի նախկին սկանդալային օգնականը կզբաղվի լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
2154 դիտում
15:56 21-11-2019
Ուկրաինայի հայ համայնքը ունի ընդարձակ կապեր պատմական հայրենիքի հետ. քաղաքագետ
2933 դիտում
16:21 13-05-2017
ԶԼՄ-ներ. Դոնալդ Թրամփի հարկերի մասին հաշվետվություն պատրաստող ընկերությունը մասնաճյուղ ունի Ռուսաստանում
Այս բաժնից
1105 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1189 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1069 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ