211652_close_icon
views-count4039 դիտում article-date 20:29 11-11-2016

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն այսօր Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում մտահոգություն է հայտնել հայերի նկատմամբ ոտնձգությունների առնչությամբ: Մասնավորապես, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորման, ինչպես նաև տեղի հայերի՝ սեփական հայկական ինքնությունը թաքցնելու փաստերի առնչությամբ: Միաժամանակ, մտահոգություն է հայտնվում այն փաստերի առնչությամբ, որ հայկական ազգանուն ունեցող անձանց՝ անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան: Այս ամենը հիմք ընդունելով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղի հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունները կանխելու ուղղությամբ: Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքն Ադրբեջան: Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել Ադբեջանում խոսքի ազատության սահմանափակման և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր