927 դիտում
17:21 10-11-2016
Կառավարությունը կանգնելու է նախաձեռնող, իր վրա բեռը վերցնող համայնքի ղեկավարի կողքին. ՀՀ վարչապետ
Կառավարության հավանությանն է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս:
Օրինագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ՝ սահմանելով տեղական տուրքի 18 և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել և սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Կարևորելով օրինագծի ընդունումը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսում է այցելություններ և հանդիպումներ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումները նպատակ ունեն պարզելու, թե տարածքներում զարգացման ինչ ծրագրեր են իրագործվելու: «Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն, ինչ բեռ իրենք պետք է վերցնեն և կախված նրանից, թե ինչքան են պատրաստ բեռ կամ նախաձեռնություն վերցնել՝ դրանով էլ պայմանավորված կլինի հանրապետական բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ, յուրաքանչյուր ռեգիոնալ կառավարման ներկայացուցիչ պետք է մի բան գիտակցի՝ մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, ով առաջին հերթին իր վրա բեռ է վերցնում, նախաձեռնող է, այլ ոչ թե անընդհատ պահանջող և որևէ քայլ չանող: Այդ առումով, մենք կարծում ենք, որ խնդիր ունենք ճշտելու տեղական տուրքերի, վճարների, ռեգիոնալ բոլոր վճարումների բազաները, որովհետև որևէ ընդգծված շահագրգռվածություն այս պահին իրենց կողմից չկա:
Մենք այդ ազդակն անպայման պետք է ուղղենք իրենց»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
2491 դիտում
12:15 05-05-2014
Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ
7792 դիտում
14:46 17-12-2020
Ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
304 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
343 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
331 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը