Հայաստանի Ֆիլհարմոնիկը Ստալինգրադի վերականգնմանն ուղղել է 401.623 ռուբլի, ոսկյա և արծաթյա իրեր, 1400 զույգ մանկական կոշիկ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից բարձրացված՝ բանակին ոչ միայն բարոյական խոսքերով, այլև նյութական մասնակցությամբ աջակցելու հարցը լայնորեն քննարկվում է սոցցանցերում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս։
Իսկ աջակցության մշակույթը նոր չէ. Հայրենական պատերազմի տարիներին Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվը հայրենիքի պաշտպանության ամրապնդման, ռազմաճակատում կռվողների ընտանիքներին աջակցության նպատակով և Ստալինգրադի վերականգնման ֆոնդին ուղղել էր 401623 ռուբլի, տրամադրել ոսկյա և արծաթյա իրեր, ինչպես նաև 1400 զույգ մանկական կոշիկ։ Դրանից հետո 1944թ. Ստալինը Մոսկվայից շնորհակալական հեռագիր և եղբայրական ողջույն էր հղել Ֆիլհարմոնիայի տնօրենին ու մյուսներին։ Հեռագիրը փակցված է Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի աշխատասենյակում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]