211652_close_icon
views-count1485 դիտում article-date 21:15 09-11-2016

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին: Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնեց Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր