2162 դիտում
12:48 08-11-2016
Ներկայացվել է ՀՀ-ում հաջողությամբ իրականացված դաբաղի անասնահամաճարակային միջոցառումները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ:
ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջն է ներկայացրել մեր հանրապետությունում հաջողությամբ իրականացված դաբաղի անասնահամաճարակային միջոցառումները և դիմել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ հիվանդության հնարավոր ներթափանցումը ՌԴ կանխելու նպատակով 20.01.2016-ից կիրառվող որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերացնելու առաջարկով: ՌԴ արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերաբերում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիներին, դրանցից ստացված մսին և կենդանական ծագման հումքին:
Երկու երկրների ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ և ՌԴ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների («Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի) հզորացման ու վերազինման աշխատանքների ընթացքը՝ ուղղված Հայաստանում կենսաբանական անվտանգության և սննդամթերքի անվտանգության ապահովության նոր մակարդակին:
Նմանատիպ նյութեր
11338 դիտում
15:27 23-03-2022
ՀՀ-ում գործող բոլոր սպանդանոցներում անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել գործող
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»