18181 դիտում
20:58 03-11-2016
Մինչ մայրաքաղաքում որոշ գրադարաններ վերածվեցին «Սիթի»-ների՝ Հրազդանում գործող Կոտայքի մարզային գրադարանում բարի ավանդույթները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր շատերն են պնդում, որ համացանցն ու հեռուստացույցը վերջնականապես սպանել են գիրք կարդալու կուլտուրան, և որ պատանիներն ու երիտասարդներն այլևս գիրք չեն կարդում: Ասում են նաև, որ մարզերում կյանքն ավելի հետ է, քան մայրաքաղաքում:
Կոտայքի մարզային գրադարանը, որ գտնվում է Հրազդան քաղաքում, կոտրում է այս երկու կարծրատիպերը: Մաքուր, կոկիկ, խնամված գրադարանը միշտ լիքն է տարբեր տարիքի և հատկապես պատանի ու երիտասարդ ընթերցողներով:
Չբավարարվելով ձեռքբերվածով՝ գրադարանի անձնակազմը փորձում է երեխաներին ներգրավել արվեստի տարբեր ճյուղերում, օրինակ՝ այժմ փորձում են տիկնիկային թատրոնի ավանդույթ հիմնել:
Մաղթում ենք, որ գրադարանը շարունակի մնալ որպես սերունդների հանդիպման և գիտելիքի փոխանցման ջերմ անկյուն և վարակիչ օրինակ դառնա մշակութային այլ օջախների համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
Նմանատիպ նյութեր
6282 դիտում
14:48 03-04-2014
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախնդան, «Դինամո»-ում հին ու բարի ավանդույթները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ