1911 դիտում
18:56 03-11-2016
Եթե դնենք իրավահավասարության սկզբունքը, կարող ենք իրավիճակ փոխել. Արա Պապյան
«Մենք ունենք դաշնակից Ռուսաստան, որը զենք է վաճառում իր դաշնակցի թշնամուն և վաճառում է մասսակայան ոչնչացման զենք»,- մատնանշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Ռուսաստան. փրկի՞չ, դաշնակի՞ց, թե...» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ:
Պապյանը նկատեց, որ ռուսները հարգում են ուժը. «Դու հակադարձում ես, քեզ կհարգեն, բայց եթե կուլ տաս ճնշումը՝ քեզ կճնշեն: Երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավահավասարության սկզբունք կդնենք, կարող ենք իրավիճակ փոխել»:
Քննարկման մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք քաղաքական ծրագիր չունենք, բացի հնազանդ ենթակայությունից. «Չեմ ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները չարիք անվանել, սակայն մեր ողբերգությունն այն է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չգիտակցված, չծրագրված են»:
Ազգագրագետը չհաշվարկված քաղաքական քայլ համարեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Նմանատիպ նյութեր
7011 դիտում
10:26 22-05-2016
Ինչպես մոլլա Նասրեդինն էր ասում՝ Աստված մեր էշը կորցնել է տալիս, որ հետո գտնելուց հետո ուրախանանք. Արա Պապյան
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին