Փրկարարները պայթեցրել են Սյունիքի Վաղատուր գյուղում հայտնաբերված արկը
Նոյեմբերի 3-ին, ժամը 11.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում` պանրի գործարանի մոտակայքում, արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է հաուբից (1 հատ, երկարությունը` 66սմ, իսկ տրամագիծը` 15սմ ):
Փրկարարները N զորամասի առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության ծառայակիցների հետ համատեղ իրականացրել են պայթեցման աշխատանքներ:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]