211652_close_icon
views-count9872 դիտում article-date 11:19 03-11-2016

«Գաի պլաշչադկաները» լցվում են խմած վարորդների ավտոմեքենաներով. «կարմիր կովն իր կաշին չի փոխում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական տրանսպորտային միջոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 20 ավտոմեքենա, որոնցից 17-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատավության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում է բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ ելնելով իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր