57850 դիտում
22:50 27-10-2016
Ողբերգական դեպք Երևանում. Toyota Land Cruiser-ը բախվել է կայանված KIA-ին. Toyota-ի մեջ հայտնաբերվել է վարորդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Զոհրաբի 108 հասցեի դիմաց վարորդ, 54-ամյա Սերժիկ Վերանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 23 ՍԼ 378 համարանիշի ավտոմեքենայով բախվել է փողոցի թույլատրելի հատվածում կայանված KIA Sorento մակնիշի 13 ՍA 003 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները Toyota-ի մեջ հայտնաբերել են վարորդի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Վերանյանը ավտոմեքենան վարելու ընթացքում կորցրել է ինքնազգացողությունը և հանկարծամահ է եղել, ինչն է պատճառ է դարձել, որ նրա ավտոմեքենան բախվի KIA-ին:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վար է ժամանել ավագ քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ս. Վերանյանը խանութից գնումներ կատարելուց հետո վերադառնում էր տուն, իսկ նրա հարևանները բնութագրում էին՝ որպես դրական անձնավորություն, ով հարգված էր ընկերների ու հարևանների կողմից ու ցավով նշում էին , որ իրենք հրաշալի հարևան կորցրեցին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+