7430 դիտում
16:00 25-10-2016
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել միջոցառում
Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում տեղի ունեցավ ներկայացում, որը կազմակերպել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ մի շարք անդամ-երկրների, կազմակերպության գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հայկական ավանդական կատարողական արվեստի ու ժամանակակից պարարվեստի համադրությամբ բեմադրված ներկայացումն անցկացվեց «Հոգիս» երաժշտական բեմադրության միջազգային մեկնարկի շրջանակներում` ցուցադրելով ՀԲԸՄ-ի երկու գործընկեր ծրագրերի` «ԹՈՒՄՈ» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԲԸՄ հովանու տակ գործող Նորքի հայորդաց տան երիտասարդ մասնակիցների հմտությունները: «Հոգիս» բեմադրությունը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում, հայկական ավանդույթների յուրահատուկ մեկնաբանություն է` թվային և ստեղծագործական արվեստի համադրությամբ:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
«ՄԱԿ-ը ստեղծվել է հանուն ապագայի, այսինքն՝ երեխաների: Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, և դա մեր բոլորիս կարևոր պարտավորությունն է, որի մասին պետք է հիշենք», իր ելույթում- ընդգծեց ՀՀ դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
21:42 14-03-2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է միջոցառում
927 դիտում
18:14 15-03-2016
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է միջոցառում-քննարկում
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
694 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը