Ավիցեննան ալոճն օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների ժամանակ
Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։
Ավիցեննան ալոճն օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։