39-ամյա տականք-ճիվաղը, ով սպանել էր 22-ամյա ապագա բժշկին, ով պետք է բազում կյանքեր փրկեր՝ տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն էր ներկայացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Վահան Ղազարյանի նկատմամբ: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Անի Մխիթարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով սպանել էր ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին,   դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Մաշտոցի բաժնից դատարան տեղափոխելու ժամանակ ստահակ-տականքը թաքցնում էր իր հրեշավոր դեմքը՝ մտածելով, որ իր խզբզած պատկերը հանրությունը չի ունենա: 
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/22/99135/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին էր տեղափոխվել «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը։ 
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն էր ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 19-ին ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ։
 Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճիվաղին, երբ տեղափոխում էին ոստիկանություն, տականքը թաքցնում էր իր անճոռնի դեմքը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


