211652_close_icon
views-count3809 դիտում article-date 15:16 22-10-2016

Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը

Այսօր երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը: Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան և թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն: Հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Նմանատիպ նյութեր