211652_close_icon
views-count22578 դիտում article-date 11:54 22-10-2016

«Կարմիր կովն իր կաշին չի փոխի». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու կամ հարբած (խմած) վիճակում մեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական տրանսպորտային միջոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 23 ավտոմեքենա, որոնցից 17-ի վարորդները մեքենան վարել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ «Տուգանային հրապարակ» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատավության։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հերթական անգամ կոչ է անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր