3650 դիտում
09:54 22-10-2016
Դոկտոր-պրոֆեսորների կառավարությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին նշանակումներից հետո շրջանառության մեջ մտավ տեխնոկրատների կառավարություն տերմինը։ Շատ հավանական է, որ հենց Կարապետյանը դա շրջանառության մեջ դրեց, որովհետև երևի կուզեր ձևավորել հենց այդպիսի կառավարություն։ Տեխնոկրատների կառավարություն, սակայն, չունեցանք։ Ընդհանրապես 18 հոգանոց կառավարության կազմի նույնիսկ կեսը Կարապետյանի առաջարկությամբ չնշանակվեց։ Խոսքը ընդամենը 5-6 նոր նախարարի մասին է, որոնցից միայն 3-ին կարելի է տեխնոկրատ կոչել։
Այս կառավարությունը ավելի շուտ դոկտոր-պրոֆեսորների կառավարություն է. 5 գիտությունների դոկտորով, 6 գիտությունների թեկնածուով, մեկ գիտական հայտնագործության հեղինակով։ Ունենք նաև մեկ մշակույթի վաստակավոր գործիչ, մեկ կոմերիտուհի և մեկ գեղեցկուհի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2882 դիտում
15:26 25-03-2019
ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից տրամադրվող անվճար բժշկական խորհրդատվությունները շարունակվում են
6336 դիտում
15:40 15-02-2014
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ Արմեն Եսայանը ընտրվել ԵԿՄ վարչության անդամ
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են