49288 դիտում
10:32 20-10-2016
Փոխնախարար Սամվել Մարգարյանն աշխատանքի է գնում հեծանվով, հրաժարվել է ընդունարանով աշխատասենյակից ու գործավարուհուց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարարը, որը թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարի համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել Է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին էլ՝ մի թութակ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բացառությամբ թութակին վերաբերող տեղեկության։ Դե ֆակտո փոխնախարար Մարգարյանը կարծում է, որ այսպես աշխատանքն ավելի դինամիկ են: Նշանակվելիք փոխնախարարի անուն-ազգանունը Սամվել Մարգարյան է։ Մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը ղեկավարել է առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը։ Այստեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4067 դիտում
10:05 03-04-2018
Հեծանվով աշխատանքի գնացող փոխնախարարն այլ «հակումներ» էլ ունի. «Հայկական ժամանակ»
11622 դիտում
10:07 30-09-2018
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով. վարչապետը աշխատանքի է մեկնել հեծանվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2927 դիտում
09:43 31-05-2017
Տարոն Մարգարյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան