Տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կքանդեն
Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան հայտարարել է, որ Բրաունաու-ամ-Ինն քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է ֆաշիստ Ադոլֆ Հիտլերը, ապամոնտաժվելու է։ Որոշումը, ինչպես գրում է The Local-ը, կայացվել է իշխանությունների կողմից, որպեսզի կանխվի նեոնացիստների համար այն «սրբատեղի» դարձնելու վտանգը։
Մնալու է միայն հիմքը, սակայն դրա տեղում կկառուցվի մեկ այլ շինություն և կծառայի բարեգործական նպատակներին կամ կօգտագործվի տղական իշխանությունների կողմից։
Ավստրիայի կառավարությունը 2011 թվականից մինչև այսօր չիկարողանում համաձայնեցնել Հիտլերի տան սեփականատիրոջ հետ նրա օգտագործման հարցը։
[img]/ups/images/0711178001476775197114638.jpg[/img]