1971 դիտում
12:31 18-10-2016
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը պատրաստ է աջակցել սիրիահայերին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ:
Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ ի աջակության հետ կապված հարցեր:
Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրահայ ընտանիքներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:
Ք: Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:
[b]ՄԻՊ աշխատակազմ [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար