211652_close_icon
views-count1854 դիտում article-date 20:19 17-10-2016

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Նմանատիպ նյութեր