211652_close_icon
views-count2879 դիտում article-date 12:10 17-10-2016

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին: Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Տեր Խոսրով քահանային՝ Ռիգայի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր