211652_close_icon
views-count3508 դիտում article-date 16:00 16-10-2016

Փրկարարներն այրվող ավտոտնակից դուրս են բերել 6 գազի բալոն

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ Չափիչի 3-րդ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցի Չափիչի 3-րդ հանրակացարանի Վ. Ա.-ին պատկանող ավտոտնակում: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 4 քմ) և ավտոպահեստամասեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.05-ին: Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել 6 գազի բալոն:

Նմանատիպ նյութեր