211652_close_icon
views-count4940 դիտում article-date 17:39 14-10-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-մայոր Կաշկար Ջունուշալիևին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների ոստիկանական մարմինների համագործակցության հետագա խորացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը հատկապես մեր ժամանակներում, երբ հանցավորությունը սկսում է անդրազգային դրսևորումներ ստանալ և մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը: Կաշկար Ջունուշալիևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ղրղզստանի իրավապահ կառույցները փոխգործակցում են տարբեր միջպետական ծրագրերի շրջանակներում, և գործընկերային հարաբերությունները հետագա զարգացման մեծ ներուժ ունեն, որն անհրաժեշտ է իրացնել: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ ոստիկանության արդիականացման գործընթացում ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր