2827 դիտում
16:22 14-10-2016
Գյումրիում ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա. Արմենուհի Վարդանյան
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կիրառվել են ընտրակեղծիքների մեխանիզմներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը:
«ԳԱԼԱ» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին դիմել է Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 205ա և 206ա որոշումները. «Մենք վստահ ենք, որ արձանագրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Արմենուհի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարել են «Բալասանյան դաշինքը», ԳԱԼԱ կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը»։ Գյումրիի 33 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը ստացել է 17, ԲՀԿ-ն՝ 8, ՀՎԿ-ն՝ 4, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 4 մանդատ:
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
19:40 09-09-2024
Ո՞ւմ նյարդերի վրա է ազդել Գյումրիում գտնվող Լուկաշինի արձանը․ aravot.am
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը