slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան
211652_close_icon

Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան

views-count3348 դիտում article-date 15:04 14-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բացմանը: Մինչ ելույթը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանը, Բեսլանում տեղի ունեցած ողբերգական դեպքին արագ արձագանքելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: «Անչափ շնորհակալ ենք, մենք զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից և մայրաքաղաքներից մեկում՝ գրեթե 2800-ամյա Երևանում, Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուընկալությունն է և բարձր զգացումն ընկերների նկատմամբ: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք և հյուրը»: Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված օգտակար հարթակ՝ վարչապետը նշել է. «Կարևոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գործում համահունչ՝ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»: Անդրադառնալով Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին՝ Կարեն Կարապետյանը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք: Նա նշել է, որ ընդհանրությունները շատ են և առկա է հետևողականություն գործնական ամուր հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Վարչապետը ներկաներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև հորդորել ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը: Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ստորագրվել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ենթակառուցվածքային և կրթական ծրագրերով զբաղվող «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի միջև կնքվել է կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային կրթական ռեսուրսի ստեղծման պայմանագիր: Այն ստորագրել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Սվինարենկոն: Հայաստանի նորարարության ու արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Կլաստերների ու տեխնոպարկերի ռուսական ասոցիացիայի միջև ևս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են հիմնադրամի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շպիլենկոն: Հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նպատակն է ի հայտ բերել պոտենցիալ գործընկերների, որոնք հետաքրքրված են արտադրանքի ու ապրանքների արտահանման, ներդրումների և այլ համատեղ նախագծերի իրականացման գործում համագործակցելու ուղղությամբ: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: ԵԳՄՀ նպատակն է նպաստել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր