211652_close_icon
views-count127137 դիտում article-date 23:10 13-10-2016

Մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Գ. Ավետիսյանը ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երեւան քաղաքում: Վերջինս ծնվել է 1965 թ. Երևանում: Հարուստ կենսագրություն ունի համակարգում:   20.06.1984-18.06.1986 թթ.` ծառայել է զինված ուժերում, 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1992 թ. մայիս ամսից մինչև 1993 թ. նոյեմբեր ամիսն աշխատել է Արաբկիրի ՆԳԲ պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, 01.11.1993-30.04.1994 թթ.` ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական, 30.04.1994-20.08.1999 թթ.` «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, 20.08.1999-17.03.2004 թթ.` Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ, 17.03.2004-12.02.2008 թթ.` Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, 12.02.2008-31.03.2010 թթ.` Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ, 31.03.2010-25.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, 25.05.2012-15.04.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի 2009 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ պետությունների ՆԳ նախարարությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Հավելենք, որ նա համակարգի այն եզակի պրոֆեսիոնալներից էր, որը բարձր հեղինակություն ուներ ոչ միայն ոստիկանական շրջանակներում, այլ նաև համակարգից դուրս:  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Գ. Ավետիսյանի հարազատներին, ընկերներին:

Նմանատիպ նյութեր