4866 դիտում
22:32 12-10-2016
Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճը պատրաստ է շահագործման
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի երրորդ եռամսյակում իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման ինչպես նաև դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ:
Այսպիսով, ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները. ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, «Առլեկին», հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման և պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի ծրագրային և ցանցային համակարգերը:
Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը, տեղադրվել են նոր լուսատուներ:
Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:
Դահլիճը պատրաստ է շահագործման:
Նմանատիպ նյութեր
4880 դիտում
22:51 07-11-2016
Սունդուկյանի անվան թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման
Այս բաժնից
1216 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1003 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն