211652_close_icon

«Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ». Հայաստանում բացվելու է ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը

views-count3503 դիտում article-date 19:53 11-10-2016
«Մոսկվա կինոթատրոնում» հոկտեմբերի 13-17-ը անցկացվելիք ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը բացվելու է «Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» ֆիլմով: Երևանում, Վանաձորում և Էջմիածնում կցուցադրվեն կինոքննադատների և հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացած ութ լիամետրաժ ֆիլմեր: Կլինի նաև ճապոնական գրականության թատերականացված տեսաշար: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ ուրախ է ևս մեկ անգամ Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար: «Այս տարվա փառատոնի թեմաները երիտասարդությունն ու սերն են: Ես ցանկանում եմ, որ բոլորը, մասնավորապես՝ հայ երիտասարդները դիտեն փառատոնային ֆիլմերը»,- տեղեկացրեց դեսպանը:

Նմանատիպ նյութեր