5171 դիտում
20:59 11-10-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ակտիվորեն ընդլայնվել ու զարգանալ:
«Ես տեղյակ եմ, որ Նիդերլանդները մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, և հուսով եմ, որ կկարողանանք գտնել հետագա համագործակցության համար նոր եզրեր», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Նիդերլանդները կուտակել է բավական մեծ փորձ` նախարար Առաքելյանը համառոտ ներկայացրել է մեր երկրի ագրարային ոլորտում առկա խնդիրները և հավելել, որ այսօր խիստ արդիական է աջակցությունն ու արտասահմանյան երկրների հաջող փորձի կիրառումը մասնավորապես հողերի ջրարբիացման, բնակլիմայական ռիսկերի նվազեցման, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման միջոցով արտահանման նոր շուկաների ստեղծման, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պայմանների բարելավման և այլ ուղղություններով:
Որպես ոլորտի մեկ այլ կարևոր խնդիր նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Իր հերթին դեսպան Յոհաննես Դաուման, անդրադառնալով Հայաստանում Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությանը, հատկապես հաջողված է համարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը PUM հոլանդական փորձագիտական խմբի հետ, որը տրամադրում է գործարար խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն տարբեր երկրների գերատեսչություններին և կազմակերպություններին:
Կողմերը պայմանավորվել են առավել հանգամանորեն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել համատեղ ծրագրերի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ:
[b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2773 դիտում
15:43 18-01-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
1727 դիտում
15:32 22-02-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
Այս բաժնից
634 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
562 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ