3998 դիտում
12:20 11-10-2016
Շախմատի չեմպիոնը նաև լավագույն պոկեր խաղացողն է. ավարտվեց Վիվառո Պոկերի Մեգա նախագիծը
Ուղիղ մեկ ամիս՝ սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը Վիվառո Պոկերի քեշ սեղաններում խաղալով և հավաքելով առավելագույն ռեյք, մասնակիցները հայտնվում էին վարկանիշային աղյուսակում: Այստեղ խաղացողների վաստակած միավորներին գումարվել են MoneyFest մրցաշարում նրանց գրաված տեղերի համապատասխան միավորները: Եվ արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 9 մասնակիցներ դուրս էին եկել եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլն հոկտեմբերի 8-ին արդեն անցկացվեց կենդանի խաղով: Բոլոր 9 խաղացողները ժամանել էին Կովկաս համալիր, որպեսզի վիճակեն գլխավոր մրցանակը: Այն է՝ 100 տոկոս Ռեյքբեք մեկ տարվա ընթացքում և ոսկյա մատանի ադամադե քարերով՝ պատրաստված NUR-ի կողմից:
Պոկերի եզրափակիչն, ինչպես և սպասվում էր, անցավ լարված ու հետաքրքիր պայքարում և տևեց մինչև ուշ երեկո: Արդյունքում պարզվեց, որ [url=http://www.vivaronews.am/entertainment/shaxmati-chempioneh-naev-lavaguyn-poker-xaghacoghn-e]լավագույն պոկեր խաղացողը Տիգրան Պետրոսյանն է[/url], նույն ինքը շախմատի Օլիմպիական չեմպիոնը: Վերջինս պարգևատրվեց ոսկե մատանիով և ստացավ 100 տոկոսանոց ռեյքբեք ՎիվառոՊոկերում մեկ տարի խաղալու ընթացքում:
Բայց սա դեռ ամենը չէ: Պոկերի եզրափակիչն ընդմիջվեց ևս մեկ պարգևատրությունով: Այս անգամ մրցանակներ ստացան Բլոտի լավագույն խաղացողները: 13 հոգի պարգևատրվեցին AWI ֆիրմայի ժամացույցներով, որոնք հատուկ պատրաստված էին Վիվառոյի լոգոյով:
Ավելացնենք, որ երեկոն ուղեկցվում էր հյուրասիրությամբ, իսկ ավարտին բոլոր մասնակիցները մնացին մինչև ուշ գիշեր՝ շարունակելով տոնական ուրախ երեկոն:
Վիվառոն հաջողությամբ ավարտեց ևս մեկ ակցիա՝ սպասենք հաջորդներին:
Նմանատիպ նյութեր
5176 դիտում
10:36 16-05-2017
30.000.000դր․ Աջարաբեթի մեգա անակնկալը՝ պոկերի սիրահարների համար
4797 դիտում
20:04 15-05-2017
Վիվառո Պոկերի հաղթողները Սոչիում կմասնակցեն 500.000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարին
7055 դիտում
20:59 18-05-2017
Վիվառո Պոկերի կենդանի խաղերը շարունակվում են Ծաղկաձորում
Այս բաժնից
952 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
796 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1138 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին