211652_close_icon
views-count19636 դիտում article-date 09:36 11-10-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, իսկ հետո Nissan-ն էլ բախվել է կայանված 2 Mercedes-ներին, Toyota-ին, Opel-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակիչ, 22-ամյա Միքայել Աղաջանյանի վարած Nissan մակնիշի 10 ՏN 777 համարանիշի և Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Զաքարյանի վարած Mercedes մակնիշի 11 TT 012 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan-ը բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արշակունյաց պողոտայի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Քարամյանի կողմից վարվող Mercedes մակնիշի 34 RC 215 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 29-ամյա Դավիթ Մանուկյանի կողմից վարվող, թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 ՍT 585 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Տեր-Կյուրեղյանի կողմից վարվող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 81 OD 818 համարանիշի ավտոմեքենային և Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Զախարյանի կողմից վարվող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 01 ՏZ 070 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպք վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Զաքարյանը աշխատում է «Ցարիցիոն» ՍՊԸ-ում՝ մենեջեր, Դ. Մանուկյանը՝ «Ցեցելին Արմենիա» ՍՊԸ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր