2144 դիտում
19:46 10-10-2016
Արդյո՞ք սա է իրական ժողովրդավարությունը. Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի հանրաքվեի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարգելի գործընկերներ Այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մեր բոլորի գլխավոր նպատակը ժողովրդավարության լիակատար հաստատումն է։ Ժողովրդավարությունն իրականացման բազմաթիվ ուղիներով և ունի արտահայտման բազմազան եղանակներ, սակայն առաջ գնալու միակ ճանապարհը դեպի ժողովրդավարություն քայլելն է։
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերը այս ժամանակահատվածում դեպի ժողովրդավարություն տանող տարատեսակ քայլեր են ձեռնարկել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽ անդամ Ադրբեջանի այսպես կոչված «սահմանադրական» հանրաքվեի վրա։ Հենց սկզբից նշեմ, որ սա մեր երկու պետությունների խնդիրը չէ, այլ Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Եթե մեր մեջ կա մի պետություն, որը բացահայտորեն և հսկայական քայլերով ետ է գնում ժողովրդավարությունից, ի՞նչ ենք անելու մենք այստեղ՝ ժողովրդավարության օրրանում:
Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, խիստ բացասական կարծիք է տվել և մեծ քննադատության ենթարկել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները։
Վենետիկի հանձնաժողովի հիմնական թիրախը սրա հետևանքով առաջացող ուժերի հսկայական անհավասարակշռության առաջացումն է՝ երկրի նախագահին «աննախադեպ» լիազորություններով օժտելու միջոցով։ Վտանգավոր են հիմնականում նախագահական մանդատի երկարաձգումը, նախագահի և պատգամավորների համար նախատեսված տարիքային ցենզի նվազեցումը, և հատկապես նաև փոխնախագահների նշանակումը և կառավարումը բացառապես երկրի նախագահի կողմից:
Վենետիկի հանձնաժողովը անհանգստացած է նաև մարդու իրավունքների հիմնահարցով:
Վենետիկի հանձնաժողովը քննադատում է այն փաստը, որ Սահմանադրության նախագծի հանրաքվեն անց է կացվել առանց Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի հետ քննարկման և ներգրավման։
Հանձնաժողովը մտահոգված է նաև խոսքի ազատության և հավաքների անցկացման ազատության սահմանափակման հարցերով:
Կատարված փոփոխությունների համաձայն, Խորհրդարանի դերը զգալիորեն թուլանում է՝ ազդելով դատական համակարգի
անկախության վրա, քանի որ Խորհրդարանի դերը դատավորների հաստատման հարցում խիստ նվազում է:
Վենետիկի հանձնաժողովն առանձնակի անհանգստություն է արտահայտում առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների
վերաբերյալ: Նախագահական լիազորությունների երկարաձգումը մինչ 7 տարի չի կարող որևէ կերպ արդարացված լինել նախագահի՝ արդեն իսկ ունեցած ուժեղ դիրքի համատեքստում:
Պետք է նշել, որ փոփոխությունների իրականացման գործընթացում Ադրբեջանը չի համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովին հայց է ուղարկվել միայն 2016թ. սեպտեմբերի 6-ին, ԵԽԽՎ նախագահի նամակով, ԵԽԽՎ Բյուրոյի անունից։
Չնայած քննադատությանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 7 հոգուց բաղկացած դիտորդներ ուղարկեց «գնահատման առաքելությամբ»։
Հարգելի գործընկերներ, Ինձ իսկապես հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն իր ներկայությամբ լեգիտիմացնել այս հակաժողովրդավարական հանրաքվեն: Ինչպես կարող էին ԵԽԽՎ դիտորդները որևէ կարծիք հայտնել ընտրությունների մասին, առանց հաշվի առնելու փաստաթղթի բովանդակությունը: Ի՞նչ է նշանակում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պոստֆակտում քննարկելը:
Արդյո՞ք սա է իրական ժողովրդավարությունը: Ես համոզված եմ, որ ոչ: Արդյո՞ք սրանք են եվրոպական ընտանիքի արժեքները:
Ես համոզված եմ, որ ոչ: Արդյո՞ք այն կտանի մեզ դեպի ժողովրդավար և ազատ հասարակության կայացում: Ես համոզված եմ, որ ոչ:
Շնորհակալություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
19:11 20-04-2015
ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը
1896 դիտում
16:31 12-03-2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Այս բաժնից
724 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
565 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
682 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ