38530 դիտում
16:44 08-10-2016
Վայոց Ձորի մարզում 55-ամյա վարորդը Камаз-ով մխրճվել է ոչխարի հոտի մեջ և գլորվել ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։40-ի սահմաններում Գնդևազ գյուղի 3/1 փողոցի բնակիչ, 55-ամյա Սուրեն Մկրտչյանը Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում իր վարած Камаз մակնիշի 691 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհով անցնող ոչխարի հոտի մեջ, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց՝ կողաշրջվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդ Ս. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ջերմուկ ԱԿ» ՓԲԸ, իսկ 2 ոչխար էլ սատկել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մկրտչյանն աշխատում է «Կարիտաս» ՍՊԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+