211652_close_icon
views-count986 դիտում article-date 18:36 06-10-2016

ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրությամբ

ԱԺ-ում քննարկման է դրվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Նախագծի սկզբունքն այն է, որ անհարկի չմիջամտենք ՀԿ-ների գործունեությանը, միևնույն ժամանակ, պատշաճ կերպով ձեռքը պահենք զարկերակի վրա: Այս նախագծով առաջարկվում է, որ ՀԿ-ների անդամ կարող են լինել ինչպես քաղաքացիները, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կարող են ստեղծել կամ էլ մասնակից լինել առևտրային կազմակերպությանը»: Արփինե Հովհաննիսյանը կարևորեց նաև ՀԿ-ների գործունեության հաշվետվության հետ կապված փոփոխությունը: «Այժմ ամրագրվել է, որ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել իր հաշվետվությունը, իսկ չներկայացնելու դեպքում կլինի վարչական պատասխանատվություն»,–ասաց նախարարը, և հավելաց, որ եթե հաշվետու տարում տվյալ ՀԿ-ի հանրային ռեսուրսներից կազմված մուտքերը հասնում են մինչև 5 մլն դրամի, ապա այդ ՀԿ-ն պետք է ենթարկվի աուդիտի։

Նմանատիպ նյութեր